ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը լազերային ֆիզիկայի և նյութաբանության, ինչպես նաև հարակից ոլորտներում աշխատող պետական գիտական հաստատություն է: Մեր առաջնային նպատակն է հիմնարար հետազոտություններում, կիրառական մշակումներում և նորարարության մեջ գերազանցության հասնելը՝ միտված մեր շահառուների` հայկական գիտության, տնտեսության ու հասարակության, ինչպես նաև Ինստիտուտի անձնակազմի բարեկեցությանն ու բարգավաճմանը: Այդ ճանապարհին մենք սահմանել ենք հետևյալ գերակայությունները. ստեղծել ուժեղ միջազգային համագործակցություն, ներգրավել ուսանողներին և երիտասարդներին հետազոտական և նորարարական գործունեության մեջ, նպաստել արդյունաբերության զարգացմանը: Այդ ամենը կապահովի Ինստիտուտի կայուն զարգացումը, կբարձրացնի հայկական գիտության տեսանելիությունն ու վարկանիշը և կնպաստի մեր նվաճումների տարածմանն ու ներդրմանը, դրանով իսկ ապահովելով սոցիալ-տնտեսական ներգործություն: Մեր կարգախոսն է. «Գիտական գերազանցությունից՝ դեպի հասարակության բարեկեցություն»:
Միջազգային համագործակցություն
Վերջին հինգ տարիներին ինստիտուտն ակտիվորեն ներգրավված է ավելի քան 40 միջազգային ծրագրի` ներառյալ FP7, ISTC, INTAS, CRDF, NFSAT, Volkswagen, ANSEF, SCOPES: Հայ-Ռուսական Սլավոնական ինստիտուտի հետ համատեղ գործում են Քվանտային և Օպտիկական էլեկտրոնիկայի ամբիոնը: Ներկայումս երկկողմանի համագործակցություն կա հետևյալ երկրների հետ` Ֆրանսիա, Գերմանիա, ԱՄՆ, Իտալիա, Միացյալ Թագավորություններ, Ռուսաստան, Լատվիա, Բուլղարիա, Լեհաստան, Ճապոնիա, Իսպանիա, Ավստրալիա, Շվեյցարիա, Խորվաթիա, Կանադա, Թայվան, Հունաստան և այլն:
ՖՀԻ-ում տարեկան տպվում է ավելի քան 100 գիտական աշխատություն, որոնց մեծամասնությունը գրաքննվող ամսագրերում: Տարեկան կազմակերպվում են մոտ երկու միջազգային կոնֆերանսներ: Արտասահմանյան գիտնականներն ավելի քան 30 գիտական այցելություններ են կատարում ՖՀԻ: